Վերջին շրջանում մեր քաղաքացիները աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ՝ բնապահպանական շարժումներ, իրավունքների պաշտպանության, բռնության դեմ ակցիաներ և այլն; Սրան նպաստում են նաև սոցիալական ցանցերը, ակտիվ քննարկումները;

Օրեր առաջ ձերբակալվել էր Նարեկացի արվեստի միության տնօրեն Նարեգ Հարթունյանը; Հայաստանի ամենահայտնի բարեգործ և Հայաստանում արվեստի ջատագով Նարեգին մեղադրում էին հարկերը չվճարելու մեջ և որոշում էին կայացրել կիրառել երկամսյա կալանք; Читать далее…

ՀՀ գլխավոր դատախազության առջև դեկտեմբերի 12-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով պատժել իր երկու կանանց դաժանաբար ծեծած Դավիթ Զիրոյանին և նրա մորը` Հայկանուշ Միքայելյանին:

Ակցիային ներկա էր Դավիթի երկրորդ կինը Մարիամ Գևորգյանը հոր Համազասպ Գևորգյանի հետ: Դատախազությունն ընդունեց Մարիամին և հավաստել, որ վերահսկվելու է ամբողջ գործընթացը: Մարիամի նախկին սկեսուրը՝ Ռուսաստանում կալանավորված Հայկանուշ Միքայելյանը, արդեն բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգից: Читать далее…

2006 թվականից Հայաստանում ներդրված պետական ծրագրի շրջանակներում մանկատան ընդամենը 25 երեխաներ են որդեգրվել: Փորձագետների խոսքով` մանկատների բեռնաթափմանն ուղղված «Խնամատար ընտանիք» ծրագիրը նաև հոգեբանական խնդիր է լուծում: Սակայն անբավարար ֆինանսավորումը նշվում է որպես ծրագիրը դանդաղեցնելու պատճառներից մեկը:

Հայաստանում կա 11 մանկատուն, որից չորսը մասնավոր են, և որոնք կացարան են տրամադրում ծնողների խնամքից զրկված ավելի քան 1200 երեխայի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանն ասում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում փորձում են այդ ընտանիքների թիվն ավելացնել: Читать далее…

25 մետր բարձրություն ունեցող Թռչկանի ջրվեժը, որ գտնվում է Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանագլխին, Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, որտեղ Ռոբշին ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Օհանյանի նախաձեռնությամբ կառուցվելու էր ՓՀԷկ-ը: Շնորհիվ երիտասարդական ակտիվ շարժման Շաքեի ջրվեժի օրինակով չցամաքեց Թռչկանի ջրվեժը, կասեցվեց ՀԷԿ-ի կառուցումը, որի շահագործումը կհանգեցներ ջրվեժի ջրի խիստ նվազման:

Это слайд-шоу требует JavaScript.

Անահիտ Սիմոնյան

Working Day

Posted: Декабрь 14, 2011 by Astgh Diliyants in Zэфир+

How we have to work :)

Մինչ շաբաթվա վերջ պարզ կլինի, թե որքան գումար կտրամադրի Երևանի քաղաքապետարանը Կորյունի 23-ի տան հրդեհից տուժած բնակիչներին որպես գույքի փոխհատուցում: «Գույքագրումն արդեն կատարվել է և մինչև տարվա վերջ գումարը կտրամադրվեն բնակիչներին,- ասում է քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը,- Այս քայլը պարզապես բարի կամքի դրսեվորում է, քանի որ քաղաքապետարանը ոչ մի պարտավորություն չունի տվյալ բնակիչների հանդեպ>>:

Հրդեհից տուժած բնակիչների մի մասը տեղափոխվել է բարեկամների տուն, սակայն 2 ընտանիք դեռ շարունակում են ապրել հրդեհված տներում; Երևանի Կորյուն 23 հասցեի 8 տները հրդեհվել են մեկ տարի առաջ; Անտուն մնացած բնակիչները տարածքում վրաններ են դրել և հանգրվանել; Քաղաքային իշխանությունը սկզբում 4, ապա ևս 4 ամսով՝ 150,000 դրամ ամսական գումար է տվել յուրաքանչյուր ընտանիքին՝ վարձով բնակվելու համար: Ապա դադարեցրել է ֆինանսական օգնությունը՝ գումարներ չունենալու պատճառով:

 

Հայերը ժպտերես չեն: Մեր ազգային նկարագրում կարելի է օգտագործել բազմաթիվ դրական ածականներ, բայց, ցավոք, ոչ այս մեկը:
Մենք միշտ շտապում ենք ինչ-որ տեղ, կամ աշխատանքից հոգնած ուղևորվում դեպի տուն: Էլ ի՞նչ ժպտալու մասին կարող է գնալ խոսքը, եթե այդ ժամանակ մենք անգամ չենք նկատում նրանց, ովքեր փորձում են այդ ժպիտը մեր դեմքին առաջացնել:

Հունանը Հյուսիսային պողոտայում զբաղվում է ծաղրանկարչությամբ արդեն մոտ 2-2.5 տարի: Մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ է, սակայն այժմ գտել է մեծահասակներին ուրախ ապրել սովորեցնելու իր բանաձևը:

Читать далее…

«Հենդ մեյդ» կամ մեյդ ին Արմենիա

Posted: Май 21, 2011 by tatushik in Art-Mix
Метки:

Լուսանկարը՝ Բիայնա Մահարի

Եթե դուք ինչ-որ մեկի ականջից կամ պարանոցից կախված գեղեցիկ ու ինքանտիպ զարդ եք տեսել, ապա վստահ իմացեք, դա հենդ մեյդ է: Վերջերս ավելի ու ավելի շատ կարելի է նկատել աղջիկների, ովքեր կրում են այդօրինակ զարդեր: Առաջին հայացքից դժվար է հասկանալ, թե ինչից են պատրաստված դրանք, սակայն ուշադիր նայելով պարզ է դառնում, որ ձեռքի աշխատանքներ են, կամ ինչպես “նորաձև” է ասել` հենդ մեյդեր են: Զարդերի վրա պատկերված են լինում տողեր սիրելի երգերից, մուլտֆիլմների հերոսների, երգիչների և նույնիսկ այդ իրը կրողի պատկերը:

Հենդ մեյդի առավելությունը նրանում է, որ ես նույն իրից չեմ ընդունում կրկնակի պատվեր: Եթե մեկն արդեն վաճառել եմ ու ուրիշը տեսել և ուզում է նույնից, այլևս չեմ պատրաստի: Ցանկացած գնորդ ուզում է միակը լինել այդ զարդը կրելիս”,- ասում է հենդեյդեր Բիայնան: Читать далее…

Հանդիսատեսն ընդհատում է ներկայացումը, բարձրանում  է բեմ, բավական չէ, դեռ առաջարկում է կոնֆլիկտային տեսարանի սեփական լուծո՞ւմը: Սա ռեժիսորի սարսափ-երազ չէ, այլ իրականություն ` ֆորում թատրոն անունով:
Ֆորում թատրոնի մեթոդը ձևավորվել է 60-ական թվականներին բրազիլացի ռեժիսոր և քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի (1931-2009) կողմից: Այս ներկայացումները, անդրադառնալով հասարակական կարևորություն ունեցող խնդիրների, փորձում են իրավիճակից ելք փնտրել` հանդիսատեսի հետ երկխոսության միջոցով: Читать далее…

Ժամանակն է պարել սալսա

Posted: Май 20, 2011 by bellabelka in Zэфир+

  Սալսա իսպաներենից թարգմանաբար նշանակում է ”սոուս”, խառնուրդ”: Սալսան երաժշտական ժանր է, որն առավել տարածված է Հարավային Ամերիկայում: Երաժշտական ժանր լինելուց բացի, այն նաև պարային ոճ է, որն իր մեջ ներառում է չա-չա-չա, բոլերո, մամբո պարերին բնորոշ շարժումները: Ավելին իմանալու համար գտա Ջորդանոյին, ով ավելի հայտնի է Կուբանոյ բեմական կեղծանվամբ և հենց նա էլ պատմեց սալսայի մասին: Կուբանոն Երևանում հայ երտասարդներին սովորեցնում է ճիշտ պարել սալսա: Читать далее…