Սալսա իսպաներենից թարգմանաբար նշանակում է ”սոուս”, խառնուրդ”: Սալսան երաժշտական ժանր է, որն առավել տարածված է Հարավային Ամերիկայում: Երաժշտական ժանր լինելուց բացի, այն նաև պարային ոճ է, որն իր մեջ ներառում է չա-չա-չա, բոլերո, մամբո պարերին բնորոշ շարժումները: Ավելին իմանալու համար գտա Ջորդանոյին, ով ավելի հայտնի է Կուբանոյ բեմական կեղծանվամբ և հենց նա էլ պատմեց սալսայի մասին: Կուբանոն Երևանում հայ երտասարդներին սովորեցնում է ճիշտ պարել սալսա:
Կուբանոն Հայստանում է հասարակական կրթամշակութային կազմակերպություն հանդիսացող ”Իսպանական կենտրոն”-ի հրավերով: Ծնունդով կուբացի պրոֆեսիոնալ պարողը իր երկրի ազգային պարերը ներկայացնելուց բացի այստեղ գտնվելու 9 ամիսների ընթացքում հասցրել է նաև ծանոթանալ մեր մշակույթի հետ և հատկապես նրան դուր է եկել հայկական զուռնան, որն իր հնչողությամբ շատ նման է կուբայական կոռնետա-չինա գործիքին:
Խոսելով սալսայի մասին` նա նշեց, որ հայերը շատ մեծ հետաքրքրությամբ են գալիս իր պարի դասերին, խնդիրներից մեկն այն է, որ լարված ու ձգված են պարում, մյուսն էլ, որ պարում են ավելի շատ դիմացիններին գոհացնելու, այլ ոչ իրենց հաճույքի համար: ”Սալսայում սահմանափակումներ չկան, պարզապես պետք է թուլացնել մարմինը և պարել”,-նշում է Կուբանոն: Սալսա ասելով նա հասկանում է Կուբա, կուբացիների քայլվածքը: ”Շատերը մեզ ասում են, որ նույնիսկ քայլելիս դուք կարծես պարելիս լինեք”:
Կուբանոյին Երևանում կարելի է տեսնել տարբեր ակումբներում, ինչպիսին են օրինակ One club-ը, Կամի ակումբը, իսկ ահա ամռանը Կոնգրես հյուրանոցում` ”Իսպանական կենտրոնի” կողմից կազմակերպված խնջույքների ժամանակ:
Կուբանոյի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունվարին ու չնայած այն բանին, որ շատ է կարոտել Կուբան, կարծում է, որ էլի կգա Հայաստան, քանի որ հասցրել է սիրել Երևանն ու երևանյան գիշերները:
http://www.youtube.com/watch?v=BwKQWJ7fU88


[...] Իզաբելա Մխիթարյան [...]