Եթե դուք ինչ-որ մեկի ականջից կամ պարանոցից կախված գեղեցիկ ու ինքանտիպ զարդ եք տեսել, ապա վստահ իմացեք, դա հենդ մեյդ է: Վերջերս ավելի ու ավելի շատ կարելի է նկատել աղջիկների, ովքեր կրում են այդօրինակ զարդեր: Առաջին հայացքից դժվար է հասկանալ, թե ինչից են պատրաստված դրանք, սակայն ուշադիր նայելով պարզ է դառնում, որ ձեռքի աշխատանքներ են, կամ ինչպես “նորաձև” է ասել` հենդ մեյդեր են: Զարդերի վրա պատկերված են լինում տողեր սիրելի երգերից, մուլտֆիլմների հերոսների, երգիչների և նույնիսկ այդ իրը կրողի պատկերը:
“Հենդ մեյդի առավելությունը նրանում է, որ ես նույն իրից չեմ ընդունում կրկնակի պատվեր: Եթե մեկն արդեն վաճառել եմ ու ուրիշը տեսել և ուզում է նույնից, այլևս չեմ պատրաստի: Ցանկացած գնորդ ուզում է միակը լինել այդ զարդը կրելիս”,- ասում է հենդեյդեր Բիայնան:
Հենդմեյդեր լինելու համար ամենևին էլ պետք չէ հատուկ կրթություն ունենալ, կամ այդ արվեստով տիրապետելու հմտություններին ծանոթանալ: Բավական է միայն սիրել ստեղծագործել` չփորձելով նմանակել արդեն ինչ-որ մեկի ստեղծած աշխատանքին:
Բիայնան 23 տարեկան է, մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց սիրում է հենդ մեյդը և շարունակում մտածել ու ստեղծել այն, ինչ դեռ չի արել ոչ ոք: Իր ապրանքանիշը անվանել է “Լամոչկա”, զարդերի հետ մեկտեղ, ստեղծում է նաև տոնական բացիկներ սիրելիների համար:
Պատրաստած իրերի վաճառքը հիմնականում կատարվում է սոցիալական ցանցերի միջոցով: Ֆեյսբուքում ստեղծվում են ալբոմներ, ուր ներառված են զարդերն իրնեց առժեքով, ցանկացողներն էլ կարող են գրել, պատվիրել: Լինում են այնպիսի դեպքեր, երբ կայքում մի իրի համար թեժ պայքար է գնում:
-Ես պատվիրում եմ
Մյուսն էլ ասում է,
-Արդեն ուշ է, իմ պատվերն ընդունել են:
Հայկական արտադրության այս արվեստի կամ բիզնեսի տեսակը լայն տարածում է ստացել ոչ միայն մեր երկրում, այլև դրա սահմաններից դուրս: Մեր հայրենակցիները հաճախակի պատվերներ են ընդունում նաև արտերկրից:


Barev dzez:) Karelie imanal duk ov ek?:) Es uxxaki chem hishum vor menk xosacac linenk, u shat e zarmacnum hodvacum sxalneri kanak@:)))