Ֆորում թատրոն. խաղում է հանդիսատեսը

Posted: Май 21, 2011 by elenchilingaryan in Zэфир+
Метки: , , ,

Հանդիսատեսն ընդհատում է ներկայացումը, բարձրանում  է բեմ, բավական չէ, դեռ առաջարկում է կոնֆլիկտային տեսարանի սեփական լուծո՞ւմը: Սա ռեժիսորի սարսափ-երազ չէ, այլ իրականություն ` ֆորում թատրոն անունով:
Ֆորում թատրոնի մեթոդը ձևավորվել է 60-ական թվականներին բրազիլացի ռեժիսոր և քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի (1931-2009) կողմից: Այս ներկայացումները, անդրադառնալով հասարակական կարևորություն ունեցող խնդիրների, փորձում են իրավիճակից ելք փնտրել` հանդիսատեսի հետ երկխոսության միջոցով:
Հայաստանում  ֆորում ներկայացումներ առաջին անգամ   բեմադրել է Հայկ Սեկոյանի գլխավորած <<Փոփոխությունների թատրոն>> հկ-ը 2007թ.-ից: Այն դեռևս միակ պրոֆեսիոնալ թատերախումբն է ՀՀ-ում, որը բեմադրում է  ինտերակտիվ ներկայացումներ:
Նրանք հասցրել են  ձեռք բերել  համակիրներ և հետևորդներ, որոնց թվում է նաև <<Ագապե>> ուսանողական թատերախումբը: Փոփոխությունների թատրոնի և <<Ագապեի>> համագործակցության արդյունքում ուսանողները բեմադրել են  <<Բաց ծովի փակուղում>> և <<Նախընտրական նախաճաշ>> ինտերակտիվ ներկայացումները առաջինը`հայ-թուրքական , երկրորդը` իշխանություն-ԶԼՄ  հարաբերությունների մասին:

Ըստ <<Ագապեի>> ռեժիսոր Մարիամ Պողոսյանի, այդ ներկայացումների ժամանակ ամենաբարդը հանդիսատեսի հետ երկխոսության հաստատումն է, քանի որ վերջինիս մոտ բեմ բարձրանալու հոգեբանական վախ կա: Այդ պատճառով ֆորում ներկայացումները բեմադրվում են այնպիսի թատրոններում, որտեղ համեմատաբար փոքր է տարբերությունը բեմի և դահիլիճի միջև: Առհասարակ դրանք կարելի է բեմնադրել մինիմալ դեկորացիայով և ցանկացած վայրում, քանի որ այստեղ  էականը խնդրի առկայությունը  և դրա հնարավոր  լուծումններ գտնելն է:
Ուսանողները բանականաբար չունեն <<բնակության մշտական վայր>> , բայց դա չի խանգարում նրանց փորձերը լսարաններում անել և դասեիրց բացակայելու համար ամենատարբեր պատճառները հորինել:
<<Փորձից չբացակայելու համար մի անգամ ասացի դասախոսին, որ կոտրված ոտքիս հետ լուրջ խնդիրներ ունեմ: Այնպես ասացի, որ նա պատրաստ էր ինձ նույնիսկ դասերից ազատել, միայն թե բուժվեմ>>,-ասում է ապագա քաղաքագետ ուսանողներից մեկը:
<<Միայն երբ ներկայացումից հետո գրիմով, որը բնական է ամբողջությամբ չէր մաքրվել,  վերադարձա տուն,  ծնողներս իմացան, որ խաղացել եմ ներկայացման մեջ>>,- խոստովանում է լեզվաբան Անի Շահնազարյանը:

Augusto Boal<<Ճանապարհ գոյություն չունի , մենք այն ստեղծում ենք քայլելով>>,-Ա. Բոալ

Քանի որ ներկայացումները ինտերակտիվ են, դրանցում մեծ տեղ է գրավում իմպրովիզացիան: Ամենաբարդը սկիզբն է, երբ մի քանի հանդիսատես հատեց դահլիճի ու բեմի սահմանը, մյուսներն աշխուժանում են: Արդյունքում` նոր հայացք թատրոնին, բեմը           գետնից բաժանող երեք աստիճանի հաղթահարում և այնտեղից սեփական կարծիքը  հնչեցնելու հնարավորություն:

Ֆորում թատրոնի նպատակը սվովորեցնելը չէ, այլ ուղղություն ցույց տալը: Հիմքում էլ հավատն է, որ թատրոնում կառուցելով սցենարը հանդուրժողականության և երկխոսության սկզբունքներով` մարդիկ  կկարողանան նույն կերպ կառուցել հասարակությունը, որտեղ ապրում են:

Комментарии

Добавить комментарий

Fill in your details below or click an icon to log in:

Логотип WordPress.com

You are commenting using your WordPress.com account. Log Out / Изменить )

Фотография Twitter

You are commenting using your Twitter account. Log Out / Изменить )

Фотография Facebook

You are commenting using your Facebook account. Log Out / Изменить )

Connecting to %s