ՀՀ գլխավոր դատախազության առջև դեկտեմբերի 12-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով պատժել իր երկու կանանց դաժանաբար ծեծած Դավիթ Զիրոյանին և նրա մորը` Հայկանուշ Միքայելյանին:
Ակցիային ներկա էր Դավիթի երկրորդ կինը Մարիամ Գևորգյանը հոր Համազասպ Գևորգյանի հետ: Դատախազությունն ընդունեց Մարիամին և հավաստել, որ վերահսկվելու է ամբողջ գործընթացը: Մարիամի նախկին սկեսուրը՝ Ռուսաստանում կալանավորված Հայկանուշ Միքայելյանը, արդեն բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգից:
Մարիամ Գևորգյանի խոշտանգումների մասին առաջինը տեղեկություններ տարածեց hetq.am կայքը: