Վերջին շրջանում մեր քաղաքացիները աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ՝ բնապահպանական շարժումներ, իրավունքների պաշտպանության, բռնության դեմ ակցիաներ և այլն; Սրան նպաստում են նաև սոցիալական ցանցերը, ակտիվ քննարկումները;
Օրեր առաջ ձերբակալվել էր Նարեկացի արվեստի միության տնօրեն Նարեգ Հարթունյանը; Հայաստանի ամենահայտնի բարեգործ և Հայաստանում արվեստի ջատագով Նարեգին մեղադրում էին հարկերը չվճարելու մեջ և որոշում էին կայացրել կիրառել երկամսյա կալանք;
Ակտիվիստները ստորագրահավաք կազմակերպեցին; Նարեգին սատարողները կարող էին յուրաքանչյուր ժամի գնալ Նարեկացի կենտրոն և մասնակցել ստորագրահավաքին կամ թողնել իրենց ստորագրությունը օնլայն տարբերակով; Կալանքի հաջորդը օրը Նարեկացին այնքան էլ լի չէր մարդկանցով, սակայն օնլայն տարբերակով ստորագրահավաքին մասնակցել էին 1227 մարդ, և Նարեգը դարձել էր մարդու իրավունքների կայքի երրորդ ամենաշատ ստորագրություն հավաքած անձը; Նարեկացի կենտրոնում էր Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով ասաց, որ կարևորը անտարբեր չլինելն է, պետք է սատարել անարդարության զոհ դարձածներին, քանի որ վաղը դա կարող է հենց մեզ էլ սպառնալ;
Այսօր արդեն Նարեգ Հարթունյանը ազատության մեջ է և քննիչ Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ խափանման միջոց կալանքը փոխոխվել է քաղաքից չհեռանալու ստորագրությամբ;