Archive by Author | Artur Margaryan

Կորյուն 23-ի բնակիչներին գումար են խոստացել

Մինչ շաբաթվա վերջ պարզ կլինի, թե որքան գումար կտրամադրի Երևանի քաղաքապետարանը Կորյունի 23-ի տան հրդեհից տուժած բնակիչներին որպես գույքի փոխհատուցում: «Գույքագրումն արդեն կատարվել է և մինչև տարվա վերջ գումարը կտրամադրվեն բնակիչներին,- ասում է քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը,- Այս քայլը պարզապես բարի կամքի դրսեվորում է, քանի որ քաղաքապետարանը ոչ մի պարտավորություն չունի տվյալ բնակիչների հանդեպ>>:

Հրդեհից տուժած բնակիչների մի մասը տեղափոխվել է բարեկամների տուն, սակայն 2 ընտանիք դեռ շարունակում են ապրել հրդեհված տներում; Երևանի Կորյուն 23 հասցեի 8 տները հրդեհվել են մեկ տարի առաջ; Անտուն մնացած բնակիչները տարածքում վրաններ են դրել և հանգրվանել; Քաղաքային իշխանությունը սկզբում 4, ապա ևս 4 ամսով՝ 150,000 դրամ ամսական գումար է տվել յուրաքանչյուր ընտանիքին՝ վարձով բնակվելու համար: Ապա դադարեցրել է ֆինանսական օգնությունը՝ գումարներ չունենալու պատճառով: