Archive by Author | razmik8

Վիկտոր Համբարձումյանի արձանը քանդակվել է մարզիկի կերպարո՞վ

Երևանի աստղադիտարանը գիտական առումով այն եզակի հաստատություններից է, որի դերը անգնահատելի է այս ոլորտում: Այստեղ իրականցվել են մի շարք հայտնագործություններ և հետազոտություններ և որպես այդպիսին անդրանիկն էր:

Հիմա այն աստղադիտարանը գիտական ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացնում: Այն մեծ դեր ունի դպրոցականներին կրթելու հարցում. Այստեղ այցելած ավագ դպրոցի աշակերտներին օգնում են կողմնորոշվել դեպի բնական գիտությունները՝ մասնավորապես ֆիզիկա և աստղաֆիզիկա: Ասղադիտարանում դպրոցականներն առաջին անգամ են աստղադիտակով նայում երկինք, ծանոթանում երկնային մարմիններին: Ուսանողներն այստեղ կատարում են պրակտիկ աշխատանքներ և ձեռք են բերում մասնագիտական հմտություններ: Читать далее…

Ֆուտբոլային Ֆանատիզմի առաջին քայլերը Հայաստանում

Լուսանկարը՝ realmadrid.am կայքից

«Բարսա»-«Ռեալ». կատալոնա-իսպանական դիմակայություն, որին հետևում են ամբողջ աշխարհում: Էլ Կլասիկոն Իսպանաիյից ոչ պակաս թեժ է լինում Հայաստանում: Հայ ֆուտոբոլասերները բաժանվում են երկու բանակի և փորձում են մրցել ամեն կերպ: Սոց ցանցերում կարելի հետևել տարբեր բախումների, Երևանի սպորտային ակումբներում արդեն մեկ շաբաթ առաջ բոլոր տեղերը նախոորոք պատվիրված են լինում: Մի խոսքով եթե ոգևորության ալիքը շարունակի նույն արագությամբ առաջ ընթացը, ապա կարելի է պայքարել, որպեսզի Էլ Կլասիկոյի օրերը Հայաստանում դարձնեն ոչ աշխատանքային:

Մեր ֆուտբոլային ակումբները դեռ այնքան էլ ուժեղ չեն եւ հայ երկրպագուները հաճախ նախընտրում են երկրպագել եվրոպական գրանդ ակումբներին: Հայաստանում գործում է համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆան-ակումբներ՝ «Մադրիդի Ռեալի», «Յուվենթուսի» և երկու «Բարսելոնայի»:

Դավիթ Գալստյանը «Ռեալ Մադրիդի» ֆան ակումբի հիմնադիրներից է: 27 տարեկան է, մասնագիտությամբ մարզական լրագրող: 10 տարեկանից երկրպագում է «Ռեալին»: Читать далее…