Archive by Author | taguhidiary

Հեքիաթը արդյունավետ թերապիա է


Բարդույթներ, հոգեբանական սթրեսներ ունեցող երեխաների, ինչու չէ նաև մեծերի համար շատ արդյունավետ մեթոդ կարող է հանդիսանալ թերապիան հեքիաթի միջոցով (հեքիաթաթերապիա): «Բոլորս մեր հոգում ունենք խնդիրներ, ով կասի ես խնդիրներ չունեմ, ուրեմն նրա մոտ լրիվ խնդիր է: Դրանք պարզապես տարբեր մարդկանց մոտ, տարբեր ժամանակ տարբեր ձև են լինում»,- նշում է Գայանե Կարապետյանը` Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի հեքիաթաթերապևտը:

Հեքիաթի օգնությամբ ընթերցողը կամ լսողը հանդիպում է ինքն իրեն, բացահայտում է իր գաղտնի, դեռ չբացահայտված կողմերը: Մասնագետները հեքիաթի միջոցով կարող են բացահայտել լուրջ խնդիրներ: Բոլոր երեխաներն էլ ունեն իրենց սիրելի հեքիաթները և այդ ընտրությունը հենց այնպես չէ: Երեխան սիրում է այն հեքիաթը, որում հեքիաթի հերոսը վարվում է այնպես, ինչպես ինքը կվարվեր: Ծնողը, պարզելով երեխայի սիրելի հեքիաթը, կարող է ավելի ճիշտ հասկանալ իր երեխային: Читать далее…