Archive by Author | tatushik

«Հենդ մեյդ» կամ մեյդ ին Արմենիա

Լուսանկարը՝ Բիայնա Մահարի

Եթե դուք ինչ-որ մեկի ականջից կամ պարանոցից կախված գեղեցիկ ու ինքանտիպ զարդ եք տեսել, ապա վստահ իմացեք, դա հենդ մեյդ է: Վերջերս ավելի ու ավելի շատ կարելի է նկատել աղջիկների, ովքեր կրում են այդօրինակ զարդեր: Առաջին հայացքից դժվար է հասկանալ, թե ինչից են պատրաստված դրանք, սակայն ուշադիր նայելով պարզ է դառնում, որ ձեռքի աշխատանքներ են, կամ ինչպես «նորաձև» է ասել` հենդ մեյդեր են: Զարդերի վրա պատկերված են լինում տողեր սիրելի երգերից, մուլտֆիլմների հերոսների, երգիչների և նույնիսկ այդ իրը կրողի պատկերը:

«Հենդ մեյդի առավելությունը նրանում է, որ ես նույն իրից չեմ ընդունում կրկնակի պատվեր: Եթե մեկն արդեն վաճառել եմ ու ուրիշը տեսել և ուզում է նույնից, այլևս չեմ պատրաստի: Ցանկացած գնորդ ուզում է միակը լինել այդ զարդը կրելիս»,- ասում է հենդեյդեր Բիայնան: Читать далее…

Реклама